Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.01.2024 | 00:01

Փակի՛ր, Տե՛ր,

դուռն իմ մեղքերի,

և բա՛ց ինձ համար

լուսո և արդարության դուռը,

որպեսզի երկյուղալից սիրով

գամ ինձ Ստեղծողիդ հետևից,

որ ասացիր.

«Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ»,

նաև՝

«Ով փնտրում է` ստանում է,

ով հայցում է` գտնում է,

և ով բախում է` բացվում է նրան»:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ